Մեր մասին

Կահույքի, պատուհանների, դռների և բազմաթիվ այլ դեկորատիվ աշխատանքների ոլորտում ընկերությունը իր գործունեությունը սկսել է 1989թ-ից: 2015թ ընկերությունը ստացել է իր անվանումը և կոչվել` «Բագատա Վուդ»: Այստեղ ընդունվում են ցանկացած տիպի կահույքի պատվերներ սկսած ամենափոքր դիզայնի պարագաներից, աքսեսուարներից, մինչև մետաղական,փայտե դռներ և կոնստրուկցիաներ:

«Բագատա Վուդ» ընկերությունը աշխատում է բացառապես իտալական Գրիջիո ֆիրմայի հաստոցներով և բարձրորակ նյութերով, որոնք էլ հիմք են ծառայում ընկերության արտադրանքի առանձնահատկության համար:

Ընկերությունն ընդունում է բացառապես անհատական և չկրկնվող պատվերներ` համապատասխան պատվիրատուի նախասիրություններին և ճարտարապետ-դիզայների կողմից արված վերջին նորամուծություններին` համապատասխանեցնելով գծագրերին: Իր գործունեության 26 տարիների ընթացքում «Բագատ Վուդ» ընկերության աշխատակիցների կողմից կահավորվել է մոտ 1500 բնակարան ինչպես նաև հյուրանոցային համալիրներ և գրասենյակներ:

Դուք կարող եք վերոնշյալ հարցերով դիմել մեզ, ուղարկել Ձեր պատվերները: Մեր մասնագետները սիրով կլսեն և կպատասխանեն Ձեր հարցերին , կստանաք անհրաժեշտ խորհրդատվություն: